10:15  ,  18 մարտի, 2017

Ինդիան Ուելս. Ֆեդերերն առանց պայքարի դուրս է եկել կիսաեզրափակիչ

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը նվաճել է թենիսի Ինդիան Ուելսի մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր:

Քառորդ եզրափակիչում 35-ամյա շվեյցարացին պետք է հանդիպեր ավստրալացի Նիկ Կիրյոսին, որը վատառողջ լինելու պատճառով հրաժարվել է մրցախաղից: 1/8 եզրափակիչում Կիրյոսը հաղթել էր աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչին, իսկ Ֆեդերերը՝ իսպանացի Ռաֆայել Նադալին:

Ռոջեր Ֆեդերերի հաջորդ մրցակիցը կլինի ամերիկացի Ջեկ Սոկը, որը պայքարից դուրս է թողել ճապոնացի Կեյ Նիսիկորիին: Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են շվեյցարացի Ստեն Վավրինկան ու իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստան:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը եւ Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովը չէին հաղթահարել երկրորդ շրջանի արգելքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում