22:39  ,  17 մարտի, 2017

Ժոզե Մոուրինյո. Մխիթարյանը հասկացավ, որ պատրաստ չէ այսպիսի իրականության

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե այս մրցաշրջանի սկզբնամասում ինչու խաղալու հնարավորություն չէր տալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Մխիթարյանը հասկացավ, որ պատրաստ չէ այսպիսի իրականության: Խոսքը ֆիզիկական պատրաստվածության, մտածելակերպի ու մրցունակ լինելու մասին է: Նրա մարմնի համար բարդ էր դիմանալ ֆիզիկական ծանրաբեռնվածությանը եւ խաղերի արանքում ընկած կարճ ճամանակահատվածում վերականգնվելը»,- մարզիչի խոսքը մեջբերում է dailystar.co.uk-ը:

Հիշեցնենք, որ անգլիական ակումբի կազմում Մխիթարյանն այս մրցաշրջանում մասնակցել է 26 խաղի եւ դարձել 7 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նա այս մրցաշրջանից առաջ Դորտմունդի «Բորուսիայից» էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Բրիտանական մամուլը Մխիթարյանի տրանսֆերը գնահատում է 26 միլիոն ֆունտ ստերլինգ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում