19:06  ,  17 մարտի, 2017

Զիդանը՝ «Ռեալի» ու «Բավարիայի» դիմակայության մասին․ Խաղադաշտում թեժ է լինելու

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը, որի արդյունքում Արքայական ակումբին բաժին էր հասել Մյունխենի «Բավարիան»։

«Գիտենք, որ լինելու է բարդ հանդիպում։ Խաղադաշտում թեժ է լինելու։ Չեմպիոնների լիգայում ու Իսպանիայի առաջնությունում հաղթանակը ոգեշնչում է ինձ։ Մեզ բաժին է հասել շատ բարդ մրցակից։

Չեմ զրուցել Կարլո Անչելոտիի հետ, որից շատ բան եմ սովորել։ Մենք շատ լավ ենք ճանաչում իրար։ Նրանք ունեն հրաշալի թիմը, որը լավ ֆուտբոլ է ցուցադրում։ Թիմերի շանսերը գնահատում եմ 50-50։ Պետք է գոլ խփենք արտագնա խաղում․ դա կարեւոր է»,- Զիդանի խոսքը մեջբերում է Real Madrid Info-ն։

Հիշեցնենք, որ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Արքայական ակումբը գլխավորել է 2013-2015-ը՝ դառնալով Չեմպիոնների լիգայի գավաթակիր։ Զիդանն այդ ժամանակ Անչելոտիի օգնականն էր։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ

«Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա) - «Լեսթեր» (Անգլիա)

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)  

«Բավարիա» (Գերմանիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)

«Յուվենտուս» (Իտալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում