16:14  AMT,  17 մարտի, 2017

Եվրոպայի լիգա․ «Մանչեսթեր Յունայթեդը» կմեկնի Բելգիա

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա բելգիական «Անդերլեխտի» հետ։ Շվեյցարական Նիոնում մարտի 17-ին անցկացվեց վիճակահանությունը, որի արդյունքում անգլիական ակումբն առաջին խաղը կանցկացնի Բելգիայում։

Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 13-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 20-ին:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի գործող գավաթակիրն է իսպանական «Սեւիլիան», որն այս տարի հանդես էր գալիս Չեմպիոնների լիգայում եւ հասավ մինչեւ 1/8 եզրափակիչ:

Եվրոպայի լիգա, 1/4 եզրափակիչ

«Անդերլեխտ» (Բելգիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)

«Սելտա» (Իսպանիա) - «Գենկ» (Բելգիա)

«Այաքս» (Հոլանդիա) - «Շալկե» (Գերմանիա)

«Լիոն» (Ֆրանսիա) - «Բեշիկթաշ» (Թուրքիա) 

NEWS.am Sport


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Loading...
  • Հարցում
Ո՞ր ակումբի երկրպագուն եք
«Բարսելոնա»
«Ռեալ»
«Մանչեսթեր Յունայթեդ»
«Չելսի»
«Բորուսիա Դորտմունդ»
«Բավարիա»
«Յուվենտուս»
Այլ ակումբ
  • Ֆեյսբուք
  • Վիճակագրություն
  • Արխիվ
Loading...