15:16  ,  17 մարտի, 2017

Չեմպիոնների լիգա. Քառորդ եզրափակիչի զույգերը (ֆոտո)

Շվեյցարական Նիոնում տեղի ունեցավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը:

Մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալին» բաժին հասավ Մյունխենի «Բավարիան», իսկ կատալոնական «Բարսելոնան» ուժերը կչափի Թուրինի «Յուվենտուսի» հետ։

Անգլիայի չեմպիոն «Լեսթերը» կմրցի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ, իսկ Ֆրանսիայի առաջնության առաջատար  «Մոնակոն»՝ Դորտմունդի «Բորուսիայի»։

«Բավարիան», «Աթլետիկոն», «Յուվենտուսն» ու «Բորուսիան» առաջին խաղերը կանցկացնեն տանը։

Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 11-ին եւ 12-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 18-ին եւ 19-ին:

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ

«Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա) - «Լեսթեր» (Անգլիա)

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)  

«Բավարիա» (Գերմանիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)

«Յուվենտուս» (Իտալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)

Ապրիլի 11

«Յուվենտուս» - «Բարսելոնա»

«Բորուսիա» - «Մոնակո»

Ապրիլի 12

«Բավարիա» - «Ռեալ»

«Աթլետիկո» - «Լեսթեր»

Ապրիլի 18

«Ռեալ» - «Բավարիա»

«Լեսթեր» - «Աթլետիկո»

Ապրիլի 19

«Բարսելոնա» - «Յուվենտուս»

«Մոնակո» - «Բորուսիա»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս