13:35  ,  17 մարտի, 2017

Եվրոպայի լիգա. «Մանչեսթեր Յունայթեդը» 3 ներկայացուցիչ ունի շաբաթվա խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղերի խորհրդանշական հավաքականը: Ռուսական «Ռոստովին» պայքարից դուրս թողած «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 3 ներկայացուցիչ:

Դարպասապահ. Սերխիո Ռոմերո («Մանչեսթեր Յունայթեդ»):

Պաշտպաններ. Անտոնիո Վալենսիա («Մանչեսթեր Յունայթեդ»), Գուստավո ԿաբրալՍելտա»), Մատեյս դե Լիգտ («Այաքս»), Սեադ Կոլաշինաց Շալկե»):

Կիսապաշտպաններ. Լեոն ԳորեցկաՇալկե»), Խուան Մատա («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռիկարդո ԿուարեժմաԲեշիկթաշ»), Ժան-Պոլ Բոյետիուս («Գենկ»):

Հարձակվողներ. Ռայան Բաբել («Բեշիկթաշ»), Ֆրանկ ԱչեմպոնգԱնդերլեխտ»):

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը կկայանա մարտի 17-ին շվեյցարական Նյոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 16:00-ին: Պայքարը շարունակում են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», Վիգոյի «Սելտան», Ստամբուլի «Բեշիկթաշը», բելգիական «Գենկը» եւ «Անդերլեխտը», Գելզենկիրխենի «Շալկեն», Ամստերդամի «Այաքսը» ու ֆրանսիական «Լիոնը», որը պայքարից դուրս թողեց իտալական «Ռոմային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով