17:33  ,  17 մարտի, 2017

Մոուրինյոն սեւ տուփ է տարել «Ռոստովի» հանդերձարան (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Ռոստովի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղից հետո ուղեւորվել է ռուսական ակումբի հանդերձարան եւ սեւ տուփ նվիրել մրցակցին։ Հայտնի չէ, թե ինչ նվեր է եղել տուփի մեջ։

«Ռոստովում ես ստացել էի հրաշալի նվեր, այդ պատճառով պետք է պատասխանեի նույն կերպ։ Ես ու Կուրբան Բերդիեւը ծանոթ ենք իրար, քանի որ իմ գլխավորությամբ «Ինտերը» 2009-ին խաղացել էր «Ռուբինի» հետ։ Նա շատ հաճելի ու սիրալիր մարդ է, թեեւ մի քիչ փակ անձնավորություն է»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է BT Sport-ը։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նվազագույն հաշվով հաղթել էր Ռուսաստանի փոխչեմպիոնին եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի բելգիական «Անդերլեխտի» հետ։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մանչեսթերցիների մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման եւ 70-րդ րոպեին մասնակցել խաղի միակ գոլի գրոհին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս