10:43  ,  17 մարտի, 2017

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը «Ռոստովի» դեմ խաղում

Whoscored.com-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը ռուսական «Ռոստովի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում:

Մանչեսթերում կայացած խաղում Հայաստանի հավաքականի ավագը կատարել է 2 հարված, որոնք չեն ընթացել դեպի դարպասը: Մխիթարյանը կատարել է 56 փոխանցում՝ 78.6 տոկոս ճշգրտությամբ: 28-ամյա կիսապաշտպանը 2 անգամ շրջանցել է մրցակցին եւ 3 անգամ խլել գնդակը: Հենրիխը կանոնների խախտում թույլ չէ տվել, նրա դեմ պայքարում մրցակիցը եւս չի խախտել կանոնները: Արդյունքում՝ նա ստացել է 6.75 գնահատականը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ամենաբարձրը գնահատվել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի խաղը (8.01):

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր նվազագույն հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ, որի վիճակահանությունը տեղի կունենա մարտի 17-ին: Մխիթարյանը մանչեսթերցիների մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման եւ 70-րդ րոպեին մասնակցել խաղի միակ գոլի գրոհին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով