09:11  ,  17 մարտի, 2017

Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի վիճակահանության անոնս

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը կկայանա մարտի 17-ին շվեյցարական Նյոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 15:00-ին:

Քառորդ եզրափակիչի ուղեգիր են նվաճել մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան», Մյունխենի «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան», Թուրինի «Յուվենտուսը», Անգլիայի չեմպիոն «Լեսթերը»Մադրիդի «Աթլետիկոն» ու Ֆրանսիայի առաջնության առաջատար «Մոնակոն»: Այս փուլում բոլոր թիմերը կարող են հանդիպել իրար:

Երեւանի ժամանակով 16:00-ին կանցկացվի նաեւ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը: Այստեղ պայքարը շարունակում են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», Վիգոյի «Սելտան», Ստամբուլի «Բեշիկթաշը», բելգիական «Գենկը» եւ «Անդերլեխտը», Գելզենկիրխենի «Շալկեն», Ամստերդամի «Այաքսը» ու ֆրանսիական «Լիոնը», որը պայքարից դուրս թողեց իտալական «Ռոմային»:

Եվրոպայի լիգայի գործող գավաթակիրն է իսպանական «Սեւիլիան», որն այս տարի հանդես էր գալիս Չեմպիոնների լիգայում եւ հասավ մինչեւ 1/8 եզրափակիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով