02:00  ,  17 մարտի, 2017

Եվրոպայի լիգա. Քառորդ եզրափակիչի բոլոր մասնակցիները

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում մարտի 16-ին անցկացվեցին 1/8 եզրափակիչի պատասխան խաղերը եւ հայտնի դարձան հաջորդ փուլի բոլոր մասնակցիները:

Քառորդ եզրափակիչում պայքարը կշարունակեն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»,Վիգոյի «Սելտան», Ստամբուլի «Բեշիկթաշը», բելգիական «Գենկը» եւ «Անդերլեխտը», Գելզենկիրխենի «Շալկեն», Ամստերդամի «Այաքսը» ու ֆրանսիական «Լիոնը», որը պայքարից դուրս թողեց իտալական «Ռոմային»:

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի զույգերը որոշվելու են վիճակահանությամբ, որը կկայանա մարտի 17-ին:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի գործող գավաթակիրն է իսպանական «Սեւիլիան», որն այս տարի հանդես էր գալիս Չեմպիոնների լիգայում եւ հասավ մինչեւ 1/8 եզրափակիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում