00:44  ,  17 մարտի, 2017

Հայ բռնցքամարտիկը Գերմանիայում կմենամարտի ոսկե մեդալի համար

Գերմանիայի Հալե քաղաքում ընթացող Chemistry Cup 2017 բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Գոռ Երիցյանն (69 կգ) ու Վազգեն Շահվերդյանը (81 կգ) քառորդ եզրափակիչում պարտություն են կրել, իսկ 49 կգ քաշային Հովհաննես Դանիելյանն իր մեկնարկային մենամարտում հաղթանակ է տարել եւ դուրս է եկել եզրափակիչ:

Մարտի 17-ին Հովհաննես ոսկե մեդալի համար կմրցի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր էկվադորցի բռնցքմարտիկի հետ, փոխանցում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում