22:40  ,  16 մարտի, 2017

Լեոնարդո Ժարդիմը Գվարդիոլային նետում է ծովը (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է «Մանչեսթեր Սիթիի» անհաջողությանը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում: Պատասխան խաղում Խոսեպ Գվարդիոլայի թիմը 1:3 հաշվով պարտվել էր «Մոնակոյին» եւ լքել պայքարը:

Ծաղրանկարում «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդո Ժարդիմը կատալոնացի մասնագետին նետում է ծովը:

Խոսեպ Գվարդիոլան մարզչական կարիերայի ընթացքում առաջին անգամ չի կարողանում հաղթահարել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի արգելքը:

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչի առաջին խաղում անգլիական ակումբը հաղթել էր 5:3 հաշվով: Դիմակայությունում գրանցվեց 6:6 հաշիվը, եւ «Մոնակոն» պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ մրցակցի դաշտում խփած գոլերի շնորհիվ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս