21:12  ,  16 մարտի, 2017

Մանու Ջինոբիլիի՝ միտումնավոր վրիպելու փորձն անհաջող է ստացվել

Զվարճալի դրվագ է գրանցվել «Սան Անտոնիոյի» եւ «Պորտլենդի» միջեւ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական խաղի վերջնամասում:

Խաղի ավարտից 2.5 վայրկյան առաջ «Սան Անտոնիոն» պարտվում էր 3 միավորի տարբերությամբ, իսկ Մանու Ջինոբիլին պետք է իրացներ 2 տուգանային նետում: Անհաջող իրացնելով առաջին նետումը՝ արգենտինացի բասկետբոլիստը ցանկացել է միտումնավոր վրիպել երկրորդ փորձից, որպեսզի իր թիմը կարողանա գնդակը պահել իր մոտ եւ կատարել 3 միավորանոց նետում, սակայն գնդակը պատահմամբ հայտնվել է զամբյուղում: Այդ խաղում «Պորտլենդը» հաղթել է 110:106 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում