15:31  ,  16 մարտի, 2017

Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուները

ՈւԵՖԱ-ի կայքը սկսել է հարցում՝ պարզելու Չեմպիոնների լիգայի այս շաբաթվա լավագույն ֆուտբոլիստին:

4 թեկնածուների թվում կան հարձակվողներ Կիլիան Մբապեն («Մոնակո») ու Պաուլո Դիբալան («Յուվենտուս») եւ դարպասապահներ Յան Օբլակն («Աթլետիկո») ու Կասպեր Շմեյքելը («Լեսթեր»): Նրանք բոլորը ճանաչվել էին 1/8 եզրափակչի պատասխան խաղերի լավագույն ֆուտբոլիստներ:

Քվեարկությունն անցկացվում է ՈւԵՖԱ-ի կայքում եւ կավարտվի մարտի 17-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում