19:15  ,  16 մարտի, 2017

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպայի լիգայի եզրափակիչի տոմսերի գները

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 2016/17 մրցաշարի եզրափակիչ հանդիպման տոմսերը վաճառքում կլինեն մարտի 17-ից: ՈւԵՖԱ-ն ներկայացրել է տոմսերի գները:

Հանդիպումը կայանալու է մայիսի 24-ին Ստոքհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում, որն ունի 48 հազար աթոռ: 37 հազար տոմս բաժին կհասնի չեզոք երկրպագուների, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Եզրափակիչի մասնակիցներին կտրամադրվի 10 հազար տոմս, իսկ 17 հազար տոմս կվաճառվի ՈւԵՖԱ-ի կայքում: Կան 4 կատեգորիայի տոմսեր՝ 45, 70, 100 եւ 150 եվրո արժողությամբ: Տոմսերի համար հայտ ներկայացնել հնարավոր է մինչեւ մարտի 28-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով