13:35  ,  16 մարտի, 2017

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի արդյունավետության ռեկորդը գերազանցվեց 6 գոլով

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի խաղերում թիմերը միասին խփեցին 62 գոլ: Դա արդյունավետության ռեկորդ է մրցաշարի այդ փուլի համար, հայտնում է Goal.com-ը:

1/8 եզրափակիչի ամենաարդյունավետ խաղն անցկացրել էին «Մոնակոն» ու «Մանչեսթեր Սիթին», որոնք 8 գոլ էին խփել Անգլիայում (5:3): 1/8 եզրափակիչի միայն մեկ խաղում դարպասի գրավում չարձանագրվեց («Աթլետիկո» - «Բայեր»):

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի արդյունավետության նախորդ ռեկորդը սահմանվել էր 2011/12 մրցաշրջանում, երբ գրանցվել էր 56 գոլ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում