01:40  ,  16 մարտի, 2017

Չեմպիոնների լիգա. Քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վերջին 2 պատասխան խաղերից հետո հայտնի դարձան հաջորդ փուլի բոլոր՝ 8 մասնակիցները:

Քառորդ եզրափակիչի ուղեգիր են նվաճել մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան», Մյունխենի «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան», Թուրինի «Յուվենտուսը», Անգլիայի չեմպիոն «Լեսթերը»Մադրիդի «Աթլետիկոն» ու Ֆրանսիայի առաջնության առաջատար «Մոնակոն»:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի զույգերը որոշվելու են վիճակահանությամբ, որը կկայանա մարտի 17-ին: Այս փուլում բոլոր թիմերը կարող են հանդիպել իրար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում