09:40  ,  16 մարտի, 2017

70-ամյա կինը 7 օրում 7 մարաթոնների է մասնակցել 7 մայրցամաքներում

70-ամյա Չաու Սմիթը 7 օրում 7 մարաթոնների է մասնակցել 7 մայրցամաքներում, հաղորդում է CNN-ը:

ԱՄՆ-ի Միսուրի նահանգում բնակվող կինը այս տարվա հունվարի 25-ից 31-ը վազել է Ավստրալիայում, Սինգապուրում, Կահիրեում, Ամստերդամում, Նյու Յորքում, Չիլիում եւ Անտարկտիդայի Քինգ-Ջորջ կղզում: Նա հաղթահարել է 26.2 մղոն:

Չաու Սմիթը մասնակցել է 70 մարաթոնների:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում