19:40  ,  15 մարտի, 2017

Կասպեր Շմեյխելի ռեկորդը Չեմպիոնների լիգայում

Անգլիայի չեմպիոն «Լեսթերի» դանիացի դարպասապահ Կասպեր Շմեյխելը, իսպանական «Սեւիլիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում հետ մղելով 11 մետրանոց հարված, սահմանել է ռեկորդ, գրում է Goal.com-ը:

Նախկինում ոչ մի դարպասապահի չէր հաջողվել Չեմպիոնների լիգայում 11 մետրանոց հարված հետ մղել փլեյ-օֆֆի առաջին ու պատասխան խաղերում: Շմեյխելը 11 մետրանոց էր հետ մղել նաեւ Սեւիլիայում կայացած առաջին խաղում, իսկ Անգլիայում անցկացված հանդիպումից հետո ՈւԵՖԱ-ի վարկածով ճանաչվեց լավագույն ֆուտբոլիստ:

Հիշեցնենք, որ «Լեսթերը» 2 խաղերի արդյունքում հաղթել էր 3:2 հաշվով (1:2, 2:0) եւ պատմության մեջ առաջին անգամ դուրս եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում