22:18  ,  15 մարտի, 2017

Ստիվեն Կարիի ծննդյան տորթը (ֆոտո)

«Գոլդեն Սթեյտի» առաջատար Ստիվեն Կարին գեղեցիկ տորթ է նվեր ստացել ծննդյան 29-րդ տարեդարձի կապակցությամբ: Տորթի լուսանկարն ամերիկացի բասկետբոլիստը հրապարակել է «Ինստագրամում»:

Հիշեցնենք, որ ծննդյան օրը Կարին մասնակցել էր «Ֆիլադելֆիայի» դեմ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության խաղին (106:104) եւ վաստակել էր հենց 29 միավոր: Նա նաեւ ճանաչվել էր հանդիպման ամենաարդյունավետ խաղացող:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում