11:58  ,  15 մարտի, 2017

NBA. «Քլիվլենդը» եւ «Գոլդեն Սթեյտը» հաղթեցին, Կարին 29 միավոր վաստակեց իր 29-ամյակի օրը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում անցկացվել են 5 խաղեր: Տուրը հաղթական է ստացվել գործող չեմպիոն «Քլիվլենդի» ու փոխչեմպիոն «Գոլդեն Սթեյտի» համար: «Գոլդեն Սթեյտի» առաջատար Ստիվեն Կարին իր ծննդյան 29-րդ տարեդարձի օրը 29 միավոր է վաստակել «Ֆիլադելֆիայի» դեմ խաղում:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Նոր Օրլեանի» խաղացող Էնտոնի Դեւիսը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Քլիվլենդ»«Դետրոյտ»՝ 128:96 (44:26, 30:22, 30:22, 24:26)

«Գոլդեն Սթեյտ»«Ֆիլադելֆիա»՝ 106:104 (35:34, 23:25, 20:31, 28:14)

«Բրուքլին»«Օկլահոմա»՝ 104:122 (32:32, 30:30, 21:29, 21:31)

«Նյու Յորք»«Ինդիանա»՝ 87:81 (18:24, 24:28, 20:12, 25:17)

«Նոր Օրլեան»«Պորտլենդ»՝ 100:77 (23:16, 27:20, 27:18, 23:23)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում