23:15  ,  14 մարտի, 2017

Նադալի ռակետը հայտնվել է տրիբունայում

Զավեշտալի միջադեպ է գրանցվել թենիսի Ինդիան Ուելսի զուգախաղի մրցաշարում: Իսպանացի Ռաֆայել Նադալը հարվածի ժամանակ պատահմամաբ ձեռքից բաց է թողել ռակետը, որը հայտնվել է տրիբունայում: Երկրպագուներից ոչ ոք չի տուժել:

Այդ մրցախաղում Նադալը Բերնարդ Տոմիչի հետ պարտվել է Ռաջիվ Ռամ - Ռավեն Կլասեն զույգին՝ 6:3, 6:7, 9:11:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում