17:16  ,  14 մարտի, 2017

Վիգեն Էսկիջյանը գլխավորել է Հայաստանի Մ-20 հավաքականը

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Վիգեն Էսկիջյանը, հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից:

Վիգեն Էսկիջյանը ծնվել է 1972 թվականի հուլիսի 12-ին Լիբանանում: Աշխատել է Լիբանանի մի շարք ակումբներում, այդ թվում՝ «Անդրանիկ», «Սաժես», «Հոմենթմեն», «Գազիր»:

Հայաստանի Մ-20 թիմը մասնակցելու է 2017 թվականի Եվրոպայի առաջնության B դիվիզիոնին: Հուլիսին կայանալիք առաջնությունում Հայաստանի հավաքականը ընդգրկված է A խմբում, որտեղ կմրցի Մալթայի, Բելգիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի եւ Բելառուսի թիմերի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում