15:05  ,  14 մարտի, 2017

Հայաստանը 4 շախմատիստ կունենա կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայանալիք շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչ:

Ապրիլի 11-ին մեկնարկող մրցաշարում հանդես կգան Հայաստանի հավաքականի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը եւ կանանց միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը: Մրցաշարի արդյունքներով 14 շախմատիստուհիներ կնվաճեն կանանց աշխարհի առաջնության ուղեգիր, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում