20:40  ,  14 մարտի, 2017

ММА-ի մարտիկները միաժամանակ նոկաուտի են ենթարկել իրար

Խառը մենամարտերի (ММА) մարզիկներ Աքսել Կավարեսն ու Ալան Վասկեսը միմյանց միաժամանակ նոկաուտի են ենթարկել Shamrock FC 285 մրցաշարում, որն անցկացվել է ամերիկյան Կանզաս-Սիթիում:

Առաջին ռաունդում 2 մարտիկները միաժամանակ հարվածել են իրար դեմքի եւ հայտնվել անօգնական վիճակում: Վասկեսը կարողացել է մրցակցից շուտ ոտքի կանգնել, ինչի շնորհիվ հաղթանակը շնորհվել է նրան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում