16:45  ,  14 մարտի, 2017

Մայքլ Էսյենը նոր ակումբ ունի (ֆոտո)

Գանացի հայտնի կիսապաշտպան Մայքլ Էսյենը կարիերան կշարունակի Ինդոնեզիայի առաջնությունում:

Լոնդոնի «Չելսիի», Մադրիդի «Ռեալի» ու իտալական «Միլանի» նախկին ֆուտբոլիստը մեկ տարվա պայմանագիր է կնքել «Պերսիբ Բանդունգի» հետ, հայտնում է ակումբի թվիթերյան էջը:

Նոր ակումբում 34-ամյա Էսյենը կխաղա 5 համարի մարզաշապիկով: Գանացի կիսապաշտպանի նախորդ ակումբն էր հունական «Պանատինաիկոսը», որի կազմում նա խաղացել է 2015-2016-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում