09:10  ,  14 մարտի, 2017

Միհրան Հարությունյան. Արցախում մարզադպրոց բացելու հարցով ծրագրել եմ հանդիպել եւ Բակո Սահակյանի հետ

Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Երեւանում է: Այս շրջանում օլիմպիական փոխչեմպիոնը զբաղված է Արցախում հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոց բացելու աշխատանքներով: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռուսաստանում բնակվող ըմբիշը պատմել է Հայաստան այցի մասին:

«Ինչպես հայտնի է, նպատակ ունեմ Արցախում հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոց բացել: Այս շրջանում ակտիվ զբաղված եմ նախագծիս աշխատանքներով: Դպրոցը բացելու հարցով ծրագրում եմ հանդիպել եւ քննարկում ունենալ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Միայն այդ հանդիպումից հետո նոր կմանրամասնեմ մարզադպրոցի բացման ընթացքի ու աշխատանքների մասին: Երեւան եմ ժամանել մարտի 12-ին, բայց այս այցի ընթացքում գուցե չհասցնեմ այցելել Արցախ, քանի որ մարտի 15-ին վերադառնում եմ: Հաջորդ այցիս ժամանակ արդեն անպայման կլինեմ Արցախում»,- ասաց Միհրան Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանը դեռ վերականգնվում է բարդ վիրահատությունից հետո:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում