20:33  ,  13 մարտի, 2017

Սլավիկ Հայրապետյանը երրորդ տեղն է գրավել Լուքսեմբուրգում

Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը երրորդ տեղն է զբաղեցրել Լուքսեմբուրգում անցկացված Coupe du Printemps միջազգային մրցաշարում:

Կարճ եւ ազատ ծրագրերի հանրագումարում նա հավաքել է 156.37 միավոր եւ արժանացել բրոնզե մեդալի:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Սլավիկ Հայրապետյանը երրորդ տեղն էր գրավել նաեւ Սոֆիայում կայացած Sophia Trophy միջազգային մրցաշարում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում