21:11  +04,  13 մարտի, 2017

Դեպայը ողջույն է ուղարկում Մոուրինյոյին (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է «Լիոնի» հոլանդացի կիսապաշտպան Մեմֆիս Դեպային, որը դաշտի կենտրոնից անհավանական գոլ էր խփել «Թուլուզի» դեմ Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրի խաղում (4:0) եւ դարձել դուբլի հեղինակ:

«Զարմանալի գոլ էր: Մի քանի տարի փորձում էի դարպասը գրավել դաշտի կենտրոնից: Մի անգամ իմ հարվածից հետո գնդակը դիպել էր դարպասաձողին: Ուրախ եմ, որ վերջապես ստացվեց»,- իր գոլը մեկնաբանել էր Դեպայը, որն այս ձմռանը «Մանչեսթեր Յունայթեդից» է տեղափոխվել «Լիոն»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ