13:05  ,  13 մարտի, 2017

Ինդիան Ուելս. Ջոկովիչը, Նադալն ու Ֆեդերերը շարժվում են առաջ

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն ու իսպանացի Ռաֆայել Նադալը դուրս են եկել թենիսի Ինդիան Ուելսի մրցաշարի երրորդ շրջան:

Ֆեդերերը 6:2, 6:1 հաշվով հաղթել է ֆրանսիացի Ստեֆան Ռոբերին, Ջոկովիչը  6:4, 7:6 հաշվով պարտության է մատնել բրիտանացի Կայլ Էդմունին, իսկ Նադալն ուժեղ է գտնվել արգենտինացի Գեդո Պելյուից՝ 6:3, 6:2:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը եւ Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովը չէին հաղթահարել երկրորդ շրջանի արգելքը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում