12:35  ,  13 մարտի, 2017

Հայ ըմբիշները 2 մեդալով կվերադառնան Ստամբուլից

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 2 մեդալով կվերադառնա Ստամբուլում ավարտված միջազգային մրցաշարից:

Մրցաշարի վերջին օրը Հայաստանի 4 ներկայացուցիչներից մեդալ է նվաճել միայն 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը, որը գրավել է երկրորդ տեղը: Վահե Թամրազյանը (86 կգ) ու 97 կգ քաշայիններ Գեորգի Կետոեւը եւ Շամիր Աթյանը հաջող հանդես չեն եկել:

Նախօրեին Ստամբուլում բրոնզե մեդալակիր էր դարձել 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը: Թուրքիայում Հայաստանի թիմի կազմում հանդես են եկել նաեւ Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վալտեր Մարգարյանը (70կգ), 74 կգ քաշայիններ Գրիգոր Գրիգորյանը եւ Վարուժան Կոջոյանը ու Անդրանիկ Գալստյանը  (125 կգ):

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն առաջին անգամ հանդես եկավ օլիմպիական փոխչեմպիոն Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում