09:10  ,  15 մարտի, 2017

Չեմպիոնների լիգա. Օրվա խաղերը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մարտի 15-ին տեղի կունենան 1/8 եզրափակիչի 2 պատասխան խաղեր:

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալվի Ֆրանսիայի առաջնության առաջատար «Մոնակոյին», իսկ Մադրիդի «Աթլետիկոն» կընդունի Լեւերկուզենի «Բայերին»:

Օրվա 2 հանդիպումներն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23:45-ին:

Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ, պատասխան խաղեր

«Մոնակո» (Ֆրանսիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 23:45 (առաջին խաղ՝ 3:5)

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Բայեր» (Գերմանիա)՝ 23:45 (առաջին խաղ՝ 4:2)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում