14:10  ,  12 մարտի, 2017

Վոլոդյա Ֆրանգուլյանը մեդալ է նվաճել Ստամբուլում

Ստամբուլում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարի երկրորդ օրը Հայաստանի թիմը նվաճել է մեկ մեդալ:

Վոլոդյա Ֆրանգուլյանը բրոնզե մեդալակիր է դարձել 61 կգ քաշային կարգում: 74 կգ քաշային կարգում հանդես եկած Գրիգոր Գրիգորյանը եւ Վարուժան Կոջոյանը պարտություն են կրել բրոնզե մեդալի համար գոտեմարտերում: Նույն օրը մեդալ չի նվաճել նաեւ 125 կգ քաշային Անդրանիկ Գալստյանը:

Մրցաշարի առաջին օրը Գարիկ Բարսեղյանը (57 կգ) եւ Վալտեր Մարգարյանը (70կգ) 2-ական հաղթանակ տանելուց հետո լքել էին պայքարը:

Հայաստանի ներկայացուցիչներից վերջինը պայքարի մեջ կմտնեն Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ) ու 97 կգ քաշայիններ Գեորգի Կետոեւն ու Շամիր Աթյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում