09:08  ,  12 մարտի, 2017

Ֆլոյդ Մեյվեզերը հայտարարեց կարիերան վերսկսելու մասին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը (49–0, 26 նոկաուտ) պաշտոնապես հայտարարել է ռինգ վերադառնալու մասին: 40-ամյա ամերիկացին նման որոշում է կայացրել UFC-ի չեմպիոն, խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորի հետ մենամարտելու համար:

«Այսօր պաշտոնապես վերադառնում եմ թոշակից Քոնոր Մաքգրեգորի հետ մենամարտի համար: Չի կարելի ժամանակ կորցնել: Պետք է դա անել հնարավորինս արագ: Եկեք դա անենք հունիսին:

Ես հոգնել եմ փողի մասին խոսակցություններից: Եթե ցանկանում ես մենամարտել, ստորագրիր թղթերն ու մենք կանենք դա»,- Մեյվեզերի խոսքը մեջբերում է FightHype-ը:

Հիշեցնենք, որ 2015 թվականի սեպտեմբերին Ֆլոյդ Մեյվեզերը մրցավարների  միաձայն որոշմամբ առավելության էր հասել ամերիկացի Անդրե Բերտոյի նկատմամբ եւ հայտարարել կարիերան ավարտելու մասին: Պրոֆեսիոնալ ռինգում նա անցկացրել է 49 մենամարտ՝ տանելով նույնքան հաղթանակ: Նախորդ տարի Քոնոր Մաքգրեգորը բռնցքամարտի լիցենզիա էր ստացել ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում: Վերջին շրջանում իռլանդացի մարտիկն անցկացնում է բռնցքամարտի մարզումներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում