01:08  ,  12 մարտի, 2017

Վիկ Դարչինյանը հաղթել է նոկաուտով

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանի 43-րդ հաղթանակը ստացվել է տպավորիչ:

Ավստրալիայում կայացած մենամարտում 41-ամյա Դարչինյանն առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Թաիլանդը ներկայացնող 33-ամյա Մանոտ Կոմպուտին:

Դա Վիկ Դարչինյանի կարիերայի 52-րդ մենամարտն էր պրոֆեսիոնալ ռինգում: Վանաձորցի բռնցքամարտիկը նախորդ մենամարտն անցկացրել էր 2016-ի հուլիսի 16-ին ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Բիրմինհեմ քաղաքում, որտեղ երկրորդ ռաունդում նոկաուտով պարտվել էր մեքսիկացի Սերխիո Ֆրիաս Գուտիերեսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում