21:36  ,  11 մարտի, 2017

Մոուտինյոյի գեղեցիկ գոլն օգնեց «Մոնակոյին»

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնությունը 29-րդ տուրում «Մոնակոն» տանը 2:1 հաշվով պարտության մատնեց «Բորդոյին»: Դաշտի տերերի երկրորդ գոլը գեղեցիկ հարվածով խփեց պորտուգալացի կիսապաշտպան Ժոաո Մոուտինյոն:

Առաջատար «Մոնակոն» միավորների քանակը հասցրեց 68-ի եւ 5 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Նիցայից»: ՊՍԺ-ն 62 միավորով երրորդն է եւ մեկ խաղ պակաս է անցկացրել:

Ֆրանսիայի առաջնություն, 29-րդ տուր

«Մոնակո» - «Բորդո»՝ 2:1

Կիլիան Մբապե, 68, Ժոաո Մոուտինյո, 74 - Դիեգո Ռոլան, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում