11:58  ,  10 մարտի, 2017

Զավեն Իգիթյանը չորրորդն է Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ներկայացուցիչ Զավեն Իգիթյանը չորրորդ տեղն է գրավել սլովենական Մարիբորում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում:

Երիտասարդների մրցաշարում նա հանդես է եկել 10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձեւում: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Բենիկ Խլղաթյանը եւ աղջիկների պայքարում հանդես եկած Ալլա Պողոսյանը չեն հաղթահարել որակավորման արգելքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում