22:31  ,  10 մարտի, 2017

«Փյունիկի» սանը միացել է «Ստալին»

Երեւանի «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստ Արամ Ադամյանը տեղափոխվել է «Ստալ»: 19-ամյա կիսապաշտպանը հայտավորվել է ուրկաինական ակումբի երիտասարդական թիմի կազմում:

Արամ Ադամյանը ծնվել է Բուլղարիայում: Նա մարզվել է «Փյունիկի» ակադեմիայում եւ հանդես եկել երեւանցիների երկրորդ թիմում:

«Ստալի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչը Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Եղիշե Մելիքյանն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում