14:09  ,  9 մարտի, 2017

ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը նահանջել է 3 տեղով

Հայաստանի ազգային հավաքականը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում նահանջել է 3 աստիճան եւ զբաղեցնում է 85-րդ տեղը, թեեւ նախորդ հրապարակումից հետո խաղ չի անցկացրել: Հայաստանի հավաքականն ունի 422 վարկանիշային միավոր:

Լավագույն տասնյակում փոփոխություններ չկան: Դասակարգման առաջատարը Արգենտինայի հավաքականն է, իսկ բրազիլացիները երկրորդ տեղում են: Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան եզրափակում է լավագույն եռյակը: Լավագույն տասնյակում են նաեւ Չիլին, Բելգիան, Կոլումբիան, Ֆրանսիան, Պորտուգալիան Ուրուգվայը եւ Իսպանիան:

ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի մրցակիցներից Լեհաստանը 12-րդն է, Ռումինիան՝ 39-ը, Դանիան՝ 48-ը, Չեռնոգորիան՝ 64-ը, իսկ Ղազախստանը՝ 94-րդը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի 2017-ի մարտի 26-ին՝ Երեւանում ընդունելով Ղազախստանի թիմին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում