12:41  ,  9 մարտի, 2017

Լինեկերի, Ֆերդինանդի, Օուենի ու Ջերարդի արձագանքը «Բարսելոնայի» 6-րդ գոլին

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Գարի Լինեկերը, Ռիո Ֆերդինանդը, Մայքլ Օուենն ու Ստիվեն Ջերարդը բուռն են արձագանքել «Բարսելոնայի» խփած 6-րդ գոլին ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղի ավելացված ժամանակում: Աստղային խաղացողներն այժմ ֆուտբոլային փորձագետի աշխատանք են կատարում բրիտանական հեռուստաընկերությունում:

Հիշեցնենք, որ առաջին խաղում ՊՍԺ-ն հաղթել էր 4:0 հաշվով, սակայն «Բարսելոնան» տպավորիչ ռեւանշի հասավ 6:1 հաշվով եւ դուրս եկավ հաջորդ փուլ: Ընդ որում՝ մինչեւ 88-րդ րոպեին հաշիվը 3:1 էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում