11:58  ,  9 մարտի, 2017

«Բարսելոնա» - ՊՍԺ խաղի լավագույն ֆուտբոլիստը

«Բարսելոնայի» եւ ֆրանսիական ՊՍԺ-ի միջեւ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել կատալոնական ակումբի ավագ Անդրես Ինյեստան, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Իսպանացի 32-ամյա կիսապաշտպանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 65 րոպե եւ մասնակցել դաշտի տերերի երկրորդ եւ երրորդ գոլերի գրոհներին:

Հիշեցնենք, որ առաջին խաղում ՊՍԺ-ն հաղթել էր 4:0 հաշվով, սակայն «Բարսելոնան» տպավորիչ ռեւանշի հասավ 6:1 հաշվով եւ դուրս եկավ հաջորդ փուլ: Ընդ որում՝ մինչեւ 88-րդ րոպեին հաշիվը 3:1 էր:

Դորտմունդ «Բորուսիայի» ու Լիսաբոնի «Բենֆիկայի» միջեւ խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որը դարձել էր հեթ-տրիկի հեղինակ, իսկ գերմանական ակումբը հաղթել էր 4:0 հաշվով եւ դուրս եկել հաջորդ փուլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս