10:57  ,  9 մարտի, 2017

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները՝ եզրափակիչ սուլիչից հետո (ֆոտոշարք)

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճած «Բարսելոնայի» ֆուտբոլիստների ցնծությունն անսահման է եղել ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ 6:1 հաշվով հաղթանակից հետո: «Նոու Կամպ» ստադիոնում կայացած խաղի եզրափակիչ սուլիչից հետո կատալոնական ակումբի խաղացողները դաշտում տոնել են հաղթանակը:

Հիշեցնենք, որ առաջին խաղում ՊՍԺ-ն հաղթել էր 4:0 հաշվով, սակայն «Բարսելոնան» սխրանք գործեց:

Եվրագավաթների պատմության մեջ ոչ մի ակումբի չէր հաջողվել փլեյ-օֆֆի 2 հանդիպումների արդյունքում դուրս գալ հաջորդ փուլ, եթե առաջին խաղում պարտվել էր 0:4 հաշվով: Բացի այդ, ոչ մի թիմ չէր կարողացել շարունակել պայքարն առաջին խաղում 4 գոլի տարբերությամբ պարտվելուց հետո: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս