01:47  ,  9 մարտի, 2017

Չեմպիոնների լիգա․ «Բարսելոնան» հրաշք գործեց, Օբամեյանգի հեթ-տրիկը «Բորուսիային» դուրս բերեց հաջորդ փուլ

«Բարսելոնան» հերոսական հաղթանակով նվաճեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր։ 1/8 եզրափակիչի պատասխան խաղում կատալոնական ակումբը տանը 6:1 հաշվով հաղթեց ֆրանսիական ՊՍԺ-ին, որին Փարիզում պարտվել էր 0։4 հաշվով։ Ընդ որում՝ մինչեւ 88-րդ րոպեն հաշիվը 3:1 էր, բայց «Բարսելոնան» պայքարեց մինչեւ վերջ եւ դարձավ հրաշքի հեղինակ:

Առաջին խաղակեսից հետո կատալոնական ակումբը հաղթում էր 2:0 հաշվով, իսկ ընդմիջումից 6 րոպե անց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեիսն 11 մետրանոց հարվածով հաշիվը դարձեց 3:0: Թվում էր, թե մեծ առավելություն ունեցող «Բարսելոնան» մոտ է հրաշքի, սական 62-րդ րոպեին ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին խփեց հյուրերի համար անչափ կարեւոր գոլ: Վերջին րոպեներին «Բարսելոնայի» բրազիլացի հաղձակվող Նեյմարը դարձավ դուբլի հեղինակ եւ, հաշիվը դարձնելով 5:1, ապահովեց անչափ լարված վերջնամաս: Ավելացված ժամանակի 5-րդ րոպեին փոխարինման դուրս եկած իսպանացի պաշտպան Սերխի Ռոբերտո նաեւ 6-րդ գնդակն ուղարկեց ՊՍԺ-ի դարպասը եւ Լուիս Էնրիկեի թիմին դուրս բերեց հաջորդ փուլ:

Օրվա մյուս խաղում Դորտմունդ «Բորուսիան» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հեթ-տրիկի շնորհիվ տանը 4։0 հաշվով հաղթեց Լիսաբոնի «Բենֆիկային» եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Պարտուգալիայում կայացած առաջին խաղում «Բորուսիան» պարտվել էր նվազագույն հաշվով։

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի զույգերը որոշվելու են վիճակահանությամբ: Նախօրեին 1/8 եզրափակիչի արգելքը հաղթահարել էին Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» եւ Մյունխենի «Բավարիան»:

Հիշեցնենք, որ եվրագավաթների պատմության մեջ ոչ մի ակումբի չէր հաջողվել փլեյ-օֆֆի 2 հանդիպումների արդյունքում դուրս գալ հաջորդ փուլ, եթե առաջին խաղում պարտվել էր 0:4 հաշվով: Բացի այդ, ոչ մի թիմ չէր կարողացել շարունակել պայքարն առաջին խաղում 4 գոլի տարբերությամբ պարտվելուց հետո: 

Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ, պատասխան խաղեր

«Բարսելոնա» (Իսպանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 6:1 (առաջին խաղ՝ 0:4)

Լուիս Սուարես, 3, Լայվեն Կյուրզավա, 40 (ինքնագոլ), Լիոնել Մեսի, 51 (11մ), Նեյմար, 88, 90 (11մ), Սերխի Ռոբերտո, 90+5 - Էդինսոն Կավանի, 62

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 4։0 (առաջին խաղ՝ 0:1)

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 4, 61, 85, Լուկաշ Պիշչեկ, 59

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում