18:26  ,  8 մարտի, 2017

Արտյոմ Խաչատուրովը վերադարձել է «Զիմբրու»

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի թեկնածու Արտյոմ Խաչատուրովը կտեղափոխվի մոլդովական «Զիմբրու», որի հետ առաջիկայում կկնքի պայմանագիր, sports.md-ը։

24-ամյա պաշտպանի նախորդ ակումբն էր մոլդովական «Զարյան», որի կազմում նա անցկացրել է 8 հանդիպում։ Խաչատուրովը «Զիմբրուի» կազմում 2015-ին խաղացել է վարձավճարով։ Նա հանդես է եկել նաեւ Տիրասպոլի «Շերիֆում» ու «Տիրասպոլում», ինչպես նաեւ ղազախական «Կիզիլժարում» ու Երեւանի «Արարատում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում