17:02  ,  7 մարտի, 2017

Լեւոն Ջուլֆալակյանը սրտի վիրահատության է ենթարկվել Կիեւում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը սրտի վիրահատության է ենթարկվել Կիեւում: Այդ մասին հայտնի դարձավ NEWS.am Sport-ի թղթակցին:

Կիեւում մարտի 3-4-ն անցկացված միջազգային մրցաշարի ժամանակ օլիմպիական չեմպիոնը սրտի խնդիրների հետեւանքով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել է: Նրան ստենդավորել են: Ջուլֆալակյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն բժիշկները նրան թույլ չեն տվել թիմի հետ վերադառնալ Հայաստան: Հայ ըմբիշները հայրենիք են վերադարձել մարտի 7-ին:

Հիշեցնենք, որ Կիեւի մրցաշարում հայ ըմբիշները նվաճել էին մեկ ոսկե, 2 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում