22:12  ,  7 մարտի, 2017

Ռոջեր Ֆեդերերի հերթական ռեկորդը

Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը ռեկորդ է սահմանել ATP-ի 50 լավագույն թենիսիստների ցուցակում ընդգրկվելու ցուցանիշով:

Այս շաբաթ 35-ամյա շվեյցարացին 874-րդ անգամ է ընդգրկվել ATP-ի շաբաթվա լավագույն 50-յակում: Այդ ցուցանիշով նա գերազանցել է ամերիկացի Ջիմի Քոնորսի ռեկորդը, հայտնում է Tennis.com-ը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Ռոջեր Ֆեդերերը 5-րդ անգամ նվաճել էր թենիսի Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը՝ դառնալով «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 18-ակի հաղթող: Վերջերս հայտնի էր դարձել, որ առաջիկա 3 տարում նա չի ավարտի կարիերան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում