18:07  ,  6 մարտի, 2017

Չեմպիոնների լիգա. Ֆալկաոն՝ 1/8 եզրափակիչի առաջին խաղերի լավագույն գոլի հեղինակ

«Մոնակոյի» կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղերի լավագույն գոլի հեղինակ:

ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված հարցման արդյունքում, կոլումբացու՝ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դարպասը խփած գոլը հավաքել է ձայների 42 տոկոսը:

Երկրորդ տեղում է հայտնվել Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոյի գոլն իտալական «Նապոլիի» դեմ խաղում (3:1), հայտնում է ՈւԵՖԱ-ի թվիթերյան էջը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում