16:40  ,  6 մարտի, 2017

«Ռեալի» հայտացուցակը «Նապոլիի» դեմ խաղում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ներկայացրել է թիմի հայտացուցակը իտալական «Նապոլիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում: Ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը չի մեկնի Իտալիա, հայտնում է ակումբի կայքը:

Դարպասապահներ. Կեյլոր Նավաս, Կիկո Կասիլյա, Ռուբեն Յանյես:

Պաշտպաններ. Կարվախալ, Պեպե, Սերխիո Ռամոս, Դանիլո, Նաչո, Մարսելո:

Կիսապաշտպաններ. Տոնի Կրոս, Խամես Ռոդրիգես, Կազեմիրո, Կովաչիչ, Մոդրիչ, Իսկո, Ասենսիո:

Հարձակվողներ. Կրիշտիանու Ռոնալդու, Բեյլ, Բենզեմա, Լուկաս Վասկես, Մորատա, Մարիանո:

«Նապոլի» - «Ռեալ» հանդիպումը կկայանա մարտի 7-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին: Առաջին խաղում մադրիդցիները հաղթել են 3:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում