17:05  ,  6 մարտի, 2017

Հայ աթլետները հաջող հանդես չեն եկել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ներկայացուցիչները հաջող հանդես չեն եկել Բելգրադում անցկացված Եվրոպայի ձմեռային առաջնությունում: Հայաստանի 5 աթլետները չեն հաղթահարել որակավորման փուլը:

Ամալյա Շարոյանը հանդես է եկել 400 մետր վազքում, Գայանե Չիլոյանը՝ 60 մ, Տիգրան Մկրտչյանը՝ 800 մ, իսկ Երվանդ Մկրտչյանը՝ 1500 մ:

Օրեր առաջ Բելգրադում անցկացված աթլետիկայի Բալկանյան երկրների ձմեռային առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճած եռացատկորդ Լեւոն Աղասյանը զրո է ստացել: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում