11:59  ,  6 մարտի, 2017

Ռոնալդուն պատրաստ է «Նապոլիի» դեմ խաղին

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է խաղադաշտ դուրս գալ իտալական «Նապոլիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում, որը կկայանա մարտի 7-ին Իտալիայում:

AS-ի համաձայն՝ նախօրեին Ռոնալդուն «Ռեալի» կազմում մարզվել է առանց սահմանափակումների: Թեթեւ վնասվածքի պատճառով նա չէր հայտավորվել «Էյբարի» դեմ Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի խաղին, որը տեղի ունեցավ մարտի 4-ին:

Առաջին խաղում «Ռեալը» «Նապոլիին» հաղթել է 3:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս